Վստահ եմ, որ իշխանության այլանդակ գործողությունները որևէ ազդեցություն չեն ունենա Մարտունի կամքի և նպատակների վրա

Իշխանության` ԱԺ-ում մեկնարկած հիստերիկ ջղաձգումներից և հանձնարարություններից հետո, այսօր իրավապահ մարմինները ներխուժել են Գյումրու ընդդիմադիր թեկնածուների բնակարաններ, ընտրական շտաբներ և ապօրինի պրոցեսներ նախաձեռնել:

Քիչ առաջ խոսեցի մեր գործընկեր, ընկեր Մարտուն Գրիգորյանի հետ, ում որդու և հոր նկատմամբ անօրինական գործողություններ են իրականացվում:

Լավ ճանաչելով Մարտունին և նրա ընտանիքին, վստահ եմ, որ իշխանության այլանդակ գործողությունները որևէ ազդեցություն չեն ունենա այն կամքի և նպատակների վրա, որոնք Գրիգորյանների ընտանիքը մշտապես ցուցաբերել է:

Աջակցությունս ընդդիմադիր այն թեկնածուներին, ովքեր այս օրերին իշխանության ճնշումների և հարձակումների թիրախում են:

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից