Լրագրողները 161 ստորագրությամբ դիմում-նամակը հանձնեցին Փաշինյանին
ԱԺ աշխատանքները լուսաբանող լրագրողները նամակ-դիմում հանձնեցին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի համար խորհրդարան եկած Նիկոլ Փաշինյանին։ Դիմումի տակ ստորագրել են 161 լրագրող ու խմբագիր։ Մինչ այդ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանն ասաց, ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանից պահանջում են կուսակցությունում քննարկել Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը։
Լրագրողները դիմումը հասցեագրել էին նաև ԱԺ խմբակցությունների ղեկավարներին՝ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու պահանջով՝ օրեր առաջ լրագրողին վիրավորած Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը քննարկելու նպատակով։

