Անհնար է, որ ԶԱԷԿ-ը վերահսկի Ուկրաինան, այն ռուսական միջուկային օբյեկտ է․ ՌԴ ԱԳՆ

հայտարարություն  է արել ՌԴ ԱԳՆ-ն։

«Անթույլատրելի է ԶԱԷԿ-ի համատեղ շահագործումը որևէ պետության հետ։ Նման նախադեպեր համաշխարհային պրակտիկայում չկան», – ասված է հայտարարության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ն նշում է, որ անհեթեթ է թվում նաև կայանի շահագործմանը միջազգային որեւէ կազմակերպությունների մասնակցության գաղափարը, քանի որ դրանցից ոչ մեկի ոչ մանդատը, ոչ իրավասությունը թույլ չեն տալիս մասնակցել միջուկային օբյեկտների շահագործմանը։