Երկու տախտակների վրա շախմատի մասին և ոչ միայն. Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
«Հայտնի քաղաքագետ Ռոբերտ Փարթմանի երկմակարդակ խաղերի տեսությունների տրամաբանությունն այն է, որ ցանկացած միջազգային բանակցություն՝ շախմատային խաղ է երկու տախտակի վրա»,- այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա բացատրեց, որ դրանից առաջին տախտակը բանակցողների միջև է, իսկ երկրորդը բանակցողի թիկունքում է, որտեղ նա խաղում է շահառու խմբերի, քաղաքական ուժերի, հասարակության կրոնական կազմակերպությունների հետ։
«Նիկոլ Փաշինյանը զիջել է հնարավոր ամեն ինչ, այն փաստաթուղթը, որը խաղաղության է կոչվում, նրա մեջ մեր օկուպացված տարածքների մասին տառ չկա։ Այսինքը, մեր հողում կանգնած է ադրբեջանցին, մենք բանակցում ենք, մեր տղաները գերի են Բաքվում, մենք բանակցում ենք, և այդ ընթացքում նույնիսկ դրա մասին նշույլ էլ չենք անում, չնայած Միրզոյան Արարատը վերջերս խոստովանեց՝ փորձել են չի ստացվել։ Ստացվում է, որ Փաշինյանը Ալիևի հետ շախմատային խաղը պարտվել է բոլոր հնարավոր առումներով և հիմա փորձում է հաղթել շախմատային խաղը հայ ժողովրդի դեմ»,-ասաց Մամիջանյանը։
Նրա խոսքով, որ կա իրադարձությունների զարգացման երկու տարբերակ․ «Կամ շատ քիչ է մնացել բոլորիս, եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության ղեկին, կամ քիչ է մնացել ամոթին, խայտառակությանը, պարտվողականությանը, եթե հայրենասերները հաջողության հասնեն»։