Հզոր պայթյուն՝ Լոնդոնի էլեկտրակայաններից մեկում. հոսանքազրկվել է նաև Հիթրոու օդանավակայանը
Լոնդոնում հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության՝ էլեկտրակայանում տեղի ունեցած հզոր պայթյունից հետո։ Հոսանքազրկվել է նաև Հիթրոու օդանավակայանը, փոխանցում է gazeta.ru-ն։
Պայթյունը տեղի է ունեցել այս գիշեր Լոնդոնի հարավ-արևելքում՝ Հեյս շրջանում։ Պայթել է տեղի էլեկտրաէներգիայի ենթակայանը, որին հաջորդել է ուժեղ հրդեհը, ինչը տեսանելի է եղել է մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Հաղորդվում է, որ տեղի իշխանությունները տարհանում են մոտակա ձեռնարկությունների բնակիչներին և աշխատողներին ուժեղ հրդեհների պատճառով:
Մոտ 16 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության։

