ԵՄ առաջնորդները չեն կարողացել պայմանավորվել Ուկրաինային 5 մլրդ եվրոյի զինամթերք հատկացնելու մասին
ԵՄ առաջնորդները Բրյուսելի գագաթնաժողովի արդյունքով չեն կարողացել պայմանավորվել Ուկրաինային զինամթերքի համար 5 մլրդ եվրո հատկացնելու մասին, հաղորդում է Bloomberg-ը
Միավորման անդամները, այդ թվում՝ Ֆրանսիան և Իտալիան, չեն ցանկացել կոնկրետ գումարների հետ կապված պարտավորություններ ստանձնել։
Հիշեցնենք՝ Զելենսկին, ելույթ ունենալով առաջնորդների գագաթնաժողովում տեսակապի միջոցով, դիմել էր հրատապ խնդրանքով՝ «որքան հնարավոր է շուտ» գումար հատկացնել զինամթերք գնելու համար։

