Մի քանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Մարտի 19-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Տաշիրի, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։