Փաշինյանը մասնակցել է Արարատի մետաղաձուլական գործարանի բացմանը (տեսանյութ)
«Արարատ համայնքում կառուցված պողպատե ամրանների արտադրության գործարանում շրջայցի ընթացքում ծանոթացա իրականացված ներդրումներին և արտադրական հզորություններին»,- գրել է Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ։
Ի դեպ, սա այն գործարանն է, որը պետք է կառուցվեր Երասխում` ՀՀ սուվերեն տարածքում, բայց թշնամին կրակեց գործարանի վրա և թույլ չտվեց, որ կառուցվի:
Հիմնադիրները, որոնցից մեկը ազգությամբ հնդիկ ԱՄՆ քաղաքացի է, մյուսը` Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանի փեսան է`գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանը, գործարանը տեղափոխեցին Արարատի մարզի այլ հատված` թշնամու աչքից հեռու և ավելի անվտանգ: