Համաձայնագրի ստորագրմամբ Հարավային Կովկասում համագործակցության ճանապարհ կբացվի․ Հունաստանի ԱԳՆ

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները «Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հունաստանի ԱԳՆ-ն։

«Համաձայնագրի անհապաղ ստորագրումը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում համագործակցության և փոխըմբռնման համար։» , – նշված է հայտարարության մեջ։