ԿԽՄԿ-ն վերանորոգել և կահավորել է սահմանամերձ Ոսկեպար գյուղի դպրոցը

Լուսանկարներում Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղի դպրոցի տանիքն է, որի վերանորոգման աշխատանքները մոտենում են ավարտին։

Նախկինում այս դպրոցում բարելավել էինք ջեռուցման պայմանները և բարձրացրել էինք դահլիճի պատուհանները՝ դարձնելով այն ավելի ապահով։

Տարիներ շարունակ մենք արել ենք հնարավոր ամեն բան՝ սահմանագծին մոտ տեղակայված համայնքներում ապահով կրթական միջավայրի ստեղծմանն աջակցելու համար․

Հիմնել ու կահավորել ենք ապահով սենյակներ,

Աջակցել ենք վերանորոգման աշխատանքներին,

Բարելավել ենք սանիտարահիգիենիկ պայմանները,

Տրամադրել ենք դպրոցական կահույք,

Բարելավել ենք ջեռուցման պայմանները,

Տրամադրել ենք ՏՏ սարքավորումներ՝ հեռավար ուսուցում կազմակերպելու համար:

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակ