Խաչատուր Սուքիասյանի թիկնապահներն ազատ են արձակվել
Նախօրեին, ուշ երեկոյան համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են դիմակավորված հատուկջոկատայինները Թումանյան փողոցում կանգնեցնում Խաչատուր Սուքիասյանին ուղեկցող Toyota Prado ամենագնացը, որում պատգամավորի թիկնապահներն էին և ստուգումներ իրականացնում:
ՆԳՆ ոստիկանության Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը լրատվամիջոցներին հայտնել է, որ գործողությունների արդյունքում 4 անձ ապօրինի զենք կրելու կասկածանքով բերվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն և համապատասխան գործողություններից հետո բաց են թողնվել։
Ասել թե՝ ոչ մի ապօրինի զենք էլ չեն հայտնաբերել։

