Ինչպե՞ս կարելի է որպես տեղեկատվության աղբյուր հղում անել տաքսիստներին

Շատ կարճ ուզում եմ անդրադառնալ նաև տիկին Ագնեսա Խամոյանի որոշ բարձրաձայնած հարցերին, որոնք ակնհայտորեն չեն համապատասխանում իրականությանը։ Վերջացրեք այդ մակարդակի խոսակցությունները։ Ինչպե՞ս կարելի է բարձրաձայնել կամ քննարկել խնդիրներ, որոնք ի սկզբանե հիմնված են բամբասանքների վրա։

Այս համատեքստում ցավում եմ, որ ձեր խոսքում մեջբերումներ եք անում «տաքսիստներից»՝ լիակատար հարգանքով այդ մասնագիտության հանդեպ։ Սակայն որքանո՞վ պետք է չհիմնավորված լինի քաղաքական գործչի խոսքը, որ որպես տեղեկատվության աղբյուր հղում անի տաքսիստներին։ Եթե կան առարկայական քննարկման թեմաներ, մենք դրանց մասին խոսում ենք և պատրաստ ենք խոսել, բայց բամբասանքները բերել ու դրանցից քաղաքական օրակարգ սարքե՞լ։

Հ.Գ

Նույնպիսի բամբասանքներ լսել ենք նաև 2020-ին՝ ՀՓՇ-ի ժամանակ, առավել ևս 2022-ին, երբ միասին փողոցում և վրաններում էինք, լսել ենք 2024-ին, և հենց այդ բազմապիսի բամբասանքների պատճառով էլ չհաջողվեց հեռացնել այս իշխանությանը։

Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը