Այսպես կոչված «արևմտյան Ադրբեջան» նարատիվը ԼՂ հայերի էթնիկ զտումներն արդարացնելու նպատակ ունի

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուի կարծիքով՝ Ադրբեջանի կողմից քարոզչական դաշտ նետված այսպես կոչված «արևմտյան Ադրբեջան» նարատիվը պատմությունը վերաշարադրելու, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ իրագործած էթնիկ զտումներն արդարացնելու և Հայաստանից նոր տարածքներ օկուպացնելու նպատակ է հետապնդում։ Իսպանիայի խորհրդարանի պատգամավորն այս մասին ասել է «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում։

«Ինչպես հայտնի է, Ադրբեջանը նոր քարոզչական արշավ է սկսել՝ փորձելով վերաշարադրել պատմությունն այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» պահանջով, որն ընդգրկում է Հայաստանի գրեթե ողջ տարածքը։ Այս նարատիվը նպատակ ունի արդարացնել արցախահայության էթնիկ զտումները և հող նախապատրաստել նոր ներխուժման համար՝ հայկական հողերն անվանելով «պատմական Ադրբեջան»»,-ասել է Ինյարիտուն։

Նրա բնորոշմամբ՝ Ադրբեջանը նման հայտարարություններով նպատակ ունի դիվանագիտական և քաղաքական ճնշում գործադրել Եվրամիության վրա։

«Շատ պարզ է, որ այս հայտարարությունների վերջնական նպատակը ԵՄ-ի վրա դիվանագիտական ​​ճնշում գործադրելն է՝ փորձելով կառույցի գործունեությունն ավելի համապատասխանեցնել Ադրբեջանի շահերին՝ հաճախ օգտագործելով էներգետիկ գործարքները»,-ընդգծել է Ջոն Ինյարիտուն:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։