Փաշինյանի որոշմամբ՝ Եղիշե Կիրակոսյանն ազատվել է պաշտոնից

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Եղիշե Կիրակոսյանն ազատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին»
օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի
26-րդ մասերով՝

Եղիշե Կիրակոսյանին ազատել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից»,- նշված է Փաշինյանի որոշման մեջ։