«Վերելք». ՄՈՌԱՑՎՈՂ ԶՈՐԱՎԱՐԸ (տեսանյութ)
Փետրվարի 25-ին պիտի մեծ տոն լիներ Հայաստանում․ բուհերում, դպրոցներում, անգամ մանկապարտեզներում, մշակութային օջախներում, պետական հիմնարկներում հանդիսավոր միջոցառումներ պիտի լինեին։ Որովհետև 160 տարի առաջ այդ օրը ծնվել է Զորավար Անդրանիկը՝ Անդրանիկ Օզանյանը:
Իսկ ինչո՞ւ պիտի լիներ նման հանդիսավորություն։ Այդ հարցի պատասխանը տվել է Մարտիրոս Սարյանը․ «Եթե հայերս իրավունք ունենք մեր անցյալը հերոսական անվանելու, և եթե հարատևել ենք որպես ժողովուրդ առ այսօր, ապա այդ բանում մենք մեծագույն չափով պարտական ենք նաև մեր դարավոր հերոսապատումի հավերժ անմոռանալի դյուցազներից մեկին՝ Անդրանիկին»:
Իսկ իրականում ի՞նչ տեղի ունեցավ այդ օրը ՀՀ-ում։
Մանրամասները՝ տեսանյութում

