Թրամփն ու Զելենսկին վիճել են Վաշինգտոնում մեկնարկած հանդիպման ժամանակ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոնում մեկնարկած հանդիպման ժամանակ վիճել են լրագրողների ներկայությամբ: ԱՄՆ նախագահը բարձր տոնով հայտարարել է, որ Ուկրաինան այժմ անբարենպաստ վիճակում է և հակամարտության դադարեցման հարցում որևէ բան թելադրելու իրավունք չունի։

Նա հավելել է` եթե Կիևն ամերիկյան զենք չունենար, ապա հակամարտությունը երկու շաբաթում կավարտվեր։

«Դուք չեք կարող մեզ ասել՝ սա տվեք, նա տվեք… Դուք ուժեղ դիրք չունեք: Դուք պետք է շնորհակալություն հայտնեք մեզ: Եվ դուք դա չեք անում: Դա վատ է»,– ասել է ԱՄՆ նախագահը։

Նա նշել է, որ Զելենսկին միլիոնավոր մարդկանց կյանքի հետ է խաղում և Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգ ստեղծում:

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսն էլ հավելել է` Ուկրաինայում տղամարդ գրեթե չի մնացել, և Կիևը նույնիսկ չի կարողանում մարդ հավաքել բանակի համար։

Զելենսկին դեմ է արտահայտվել Թրամփի առաջարկած հրադադարին։

Նա ԱՄՆ-ին կոչ է արել երաշխիքներ տալ Բրիտանիային և Ֆրանսիային, որ խաղաղապահներ ուղարկեն Ուկրաինա` հաստատելով, որ առանց ամերիկյան երաշխիքների եվրոպացիները չեն ցանկանում զորք մտցնել Ուկրաինա:

Հիշեցնենք` ավելի վաղ հայտարարվել էր`նախատեսվում է, որ Զելենսկու վաշինգտոնյան այցի ընթացքում ԱՄՆ–ն ու Ուկրաինան հա