«Վնգստացող» բառից չվիրավորված դատավորը խոցվում է «կռուտիտ» բառից․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մեր երկրում զավեշտի ու աբսուրդի չափաքանակը հատել է բոլոր տրամաբանական սահմանները։ Դատավորներին «վնգստացող» անվանող, մեկ դատավորի աշխատանքից ազատելու համար մի ամբողջ սահմանադրական հանրաքվե ձեռնարկած, դատավորների դեմ քրեական գործեր ու վարչական վարույթներ ձեռնարկած և լավագույն դատավորներին համակարգից հեռացրած իշխանությունը, պարզվում է՝ անհանգստացած է դատական համակարգի հեղինակազրկմամբ և քրեական գործ է հարուցել Վահե Գրիգորյանին վիրավորելու համար։
Իսկ ժամանակին իրենց ուղղված «վնգստացող» բառից չվիրավորվող դատավորն անընդունելի է համարել «կռուտիտ» բառի օգտագործումը և փաստաբանի հեգնական ժպիտը։ Երեկ՝ Մարտի 1-ի ամոթալի դատավարության ժամանակ, դատավորը լեզվակռվի մեջ էր մտել մեղադրյալների ու փաստաբանների հետ՝ ի ցույց դնելով իր հավատարմությունը ռեժիմին։

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։