Թուրքիան պատմականորեն հիմա ապրում է մի շրջան, երբ մանևրելու սահմանափակ հնարավորություն ունի․ Կարեն Հովհաննիսյան
Մինչ ՌԴ-ն Ուկրաինայով էր զբաղված, Թուրքիան ․
– Սիրիայում ռուսների դեմ գործեց, թուրքամետ ուժերը կարողացան իշխանափոխություն անել՝ գահընկեց անելով ՌԴ-ի աջակցությունը վայելող ղեկավարին,
-Հարավային Կովկասում պատմական առավելագույն ազդեցությանն է հասել, ադրբեջանական բանական ամբողջապես գտնվում է թուրքական ազդեցության տակ, այժմ փորձ է արվում տնտեսությունը ևս ամբողջությամբ վերահսկել,
– Աբխազիայում, ՌԴ-ի քթի տակ, թուրքական աջակցությունը վայելող գործիչը կարող է իշխանություն վերցնել,
– Ուկրաինայի հետ առևտրի մեջ է մտել, որպեսզի Ուկրաինան ևս ամբողջությամբ վերցնի իր ազդեցության տակ։
Ակնհայտ է, որ բոլոր դեպքերում դեմ է գնացել ՌԴ անվտանգային շահերին, իսկ հիմա , ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների շրջադարձային պայմաններում , անակնկալի է եկել, փորձում է ցույց տալ թե՛ ԱՄՆ-ին, թե՛ ՌԴ-ին, որ այս տարածաշրջանում, կամ ընդհանրապես Եվրոպայում, Մերձավոր Արևելքում կարող են իր հետ հաշվի նստել միայն․․․ Եթե կարճ ասեմ, ապա Թուրքիան պատմականորեն հիմա ապրում է մի շրջան, երբ մանևրելու սահմանափակ հնարավորություն ունի․․․
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

