Թուրքիայում տավարի մսի փոխարեն էշի մսով երշիկներ են վաճառել
Թուրքիայի սննդամթերքի և անտառների հարցերով նախարարությունը հրապարակել է անբարեխիղճ արտադրողների ցանկը։
Թուրքական Turkiye պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի անբարեխիղճ արտադրողների ցանկում աչքի է ընկել Ստամբուլի Բաղջըլարի շրջանում հայտնաբերված երշիկի հետ կապված դեպքը։
Ստուգման արդյունքում պարզվել է, որ տավարի մսի անվան տակ, երշիկները պատրաստված են եղել էշի մսով։ Փաստացի բազմաթիվ քաղաքացիների էշի մսով երշիկներ են կերել։

