Ստամբուլում կաուչուկի գործարան է այրվում

Ստամբուլում հրդեհ է բռնկվել կաուչուկի արտադրության գործարանում, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Այրվող գործարանը գտնվում է Բաշաքշեհիր շրջանի Իկիտելի արդյունաբերական գոտում։ Սա ցածր շենք է` ընդամենը երեք հարկ:

Հրդեհի մասին ահազանգ ստանալուց հետո դեպքի վայր են ուղարկվել հրշեջներ, շտապօգնության մեքենա և ոստիկանություն։ 66 հրշեջ-փրկարար 19 միավոր տեխնիկայով մարում են կրակը։

Այս պահին փրկվել են երեք հոգի, ովքեր հրդեհի ու ծխի պատճառով արգելափակվել են տանիքում և չեն կարողացել ինքնուրույն դուրս գալ։ Հնարավոր զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։