Պանամայի ջրանցքը վերահսկող գործակալությունը հերքել է ջրանցքով ԱՄՆ նավերի անվճար անցնելու պնդումը
Պանամայի ջրանցքը վերահսկող գործակալությունը հերքել է ԱՄՆ Պետդեպարտամենտի այն պնդումը, որ ԱՄՆ կառավարական նավերը կկարողանան առանց վճարների անցնել ջրանցքը, գրում է Reuters-ը:
Ավելի վաղ Պետքարտուղարությունը հայտնել էր, որ Պանամայի իշխանությունները չեղարկել են Պանամայի ջրանցքով ԱՄՆ-ին պատկանող նավերի անցման վճարները՝ ընդգծելով, որ սրա շնորհիվ ԱՄՆ կառավարությունը տարեկան միլիոնավոր դոլարներ կխնայի:
Ջրանցքը վերահսկող ինքնավար գործակալությունը, որն իր հերթին վերահսկում է Պանամայի կառավարությունը, հայտարարություն է տարածել, ըստ որի՝ որևէ փոփոխություն չի կատարվել ջրանցքով անցնելու համար վճարների գանձման և իրավունքների հարցերում՝ հավելելով, որ իր հայտարարությունն ուղիղ պատասխան է ԱՄՆ-ի պնդումներին:

