Այսօր Բաքվում կշարունակվի Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով կեղծ դատավարությունը

Այսօր Բաքվում կշարունակվի օկուպացված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործով կեղծ դատավարությունը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրանց մեղադրում են «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:

Հիշեցնենք, որ այս կեղծ դատավարությունն ընթանում է ընդդեմ Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի, Պաշտպանության բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի: