Փաշինյանը ԱՄՆ-ում մասնակցել է «Ազգային աղոթքի նախաճաշին»՝ փակ ձևաչափով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում անցկացվող 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Ազգային աղոթքի նախաճաշին»։ Հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Վարչապետը հանդես է եկել ելույթով: Միջոցառումն անցկացվել է փակ ձևաչափով: