Երևանը՝ ՔՊ-ի անգործության և թալանի հետևանքով կանգնած է տոտալ ճգնաժամի առաջ

Երևանի քաղաքապետարանում թաղապետները, վարչության պետերը և այլ պաշտոնյաներ շարունակաբար կալանավորվում են՝ իրենց իսկ իշխանության օրոք, քանի որ այնքան են թաթախված կոռուպցիայի մեջ, որ այլևս չեն կարողանում կոծկել սեփական հանցագործությունները։ Հատուկ պետք է նշել, որ այսօր ևս մի քանի պաշտոնյա կալանավորվել է, ինչը հերթական վկայությունն է ՔՊ-ի կողմից համակարգային կոռուպցիայի արմատավորման։

Ձեր այս կառավարման հետևանքով մեր մայրաքաղաքը կանգնած է տոտալ ճգնաժամի առաջ՝

  • Աղբահանության քաոսային վիճակ,
  • Օդի աղտոտվածության վտանգավոր աճ,
  • Տուրքերի և հարկերի խայտառակ գնաճ,
  • Անշարժ գույքի շուկայում անկառավարելի գնաճ և գների անկման բացարձակ անտարբեր կառավարում,
  • Հոսանքի անընդհատ անջատումներ և խցանված կոյուղիներ,
  • Մայրաքաղաքի կանաչ տարածքների ոչնչացում և ծառերի սպանդ,
  • Աննախադեպ խցանումներ, որոնք օրեցօր վատթարանում են,
  • Տրանսպորտի տասնյակ տոկոսներով թանկացում, ինչը հարվածում է սոցիալապես խոցելի խավերին,
  • «Կարմիր գծերի» համակարգ, որը խոստացել էին վերացնել, սակայն ոչ միայն չեն արել, այլև 1000%-ով բարձրացրել են տուգանքները՝ վերածելով դա հերթական հարկային զենքի Երևանի քաղաքացիների դեմ։

Այս բոլոր խնդիրների հեղինակը ՔՊ-ն է՝ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ։ Տոտալ թալանը, պետական միջոցների մսխումը և ժողովրդի գրպանի լկտի թալանը դարձել են այս իշխանության գործելաոճը։ Երևանը վերածվել է կաթվածահար քաղաքի, որտեղ հանրային բողոքի միակ պատասխանը նոր հարկերն ու մոնոպոլիաներն են։

 

Հենրիխ Դանիելյան