Զելենսկին խոստովանել է, որ չգիտի՝ որտեղ են ԱՄՆ-ի հատկացրած միլիարդավոր դոլարները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, որ չգիտի՝ որտեղ են ԱՄՆ-ի հատկացրած միլիարդավոր դոլարները։ Այս մասին Զելենսկին ասել է Associated Press-ին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հատկացրած 177 միլիարդ դոլարից Կիևը ստացել է ընդամենը 75 միլիարդ դոլար։

«Ես չգիտեմ, թե որտեղ է այդ ամբողջ գումարը»,-ասել է Զելենսկին։

Ավելի վաղ ուկրաինացի լրագրողը պատմել էր կոռուպցիոն սխեմաների մասին, որոնց օգնությամբ Զելենսկին երկրից գումար է հանում։