Արևմուտքը փորձում է խափանել պետությունների ղեկավարների մասնակցությունը ՌԴ-ում Հաղթանակի տոնակատարություններին. Նարիշկին

Արևմուտքին չի հաջողվի խափանել Հաղթանակի 80-ամյակին նվիրված Ռուսաստանի տոնակատարությունը բարեկամ երկրների ղեկավարների հետ։ «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

Նա նշել է, որ Արևմտյան մի շարք մայրաքաղաքներում, Ռուսաստանին ամբողջությամբ մեկուսացնելու իրենց ծրագրերի շրջանակներում, փորձում են խափանել տարբեր երկրների ղեկավարների մասնակցությունը Մոսկվայում Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը։

Նարիշկինը նաև ասել է, որ արտասահմանում, հատկապես ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում շահույթ չհետապնդող կազմակերպությունները զգալիորեն մեծացրել են Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը կեղծելու փորձերն ու նսեմացնելու ԽՍՀՄ-ի վճռական ներդրումը նացիստական Գերմանիայի պարտության և նացիզմից Եվրոպայի ազատագրման գործում։

«Փորձերն ապարդյուն են»,- նշել է նա։