Հնդկաստանը օրինակ է, թե ինչպես մեծ ազգը կարող է առաջ շարժվել՝ պահպանելով հարգանքն իր ավանդույթների և մշակույթի նկատմամբ

Պատվարժան տիկին դեսպան, հարգելի տիկնայք և պարոնայք,

Ինձ համար մեծ պատիվ է ներկա լինել այսօր այս կարևոր միջոցառմանը Հնդկաստանի Հանրապետության օրվա կապակցությամբ:

Ցանկանում եմ իմ ամենաանկեղծ շնորհավորանքները հայտնել ողջ Հնդկաստանի Հանրապետությանը և այս մեծ երկրի յուրաքանչյուր քաղաքացու։

Հնդկաստանն ու Հայաստանը դարավոր մշակութային կապեր ունեն, որոնք ամեն օր ամրապնդվում են։ Մեր ժողովուրդները միշտ գտել են ընդհանուր արժեքներ, ինչպիսիք են արդարության, ժողովրդավարության և բարգավաճման ձգտումը:

Մենք հպարտ ենք, որ չնայած մեր աշխարհագրական հեռավորությանը, միշտ խոր հարգանք ենք զգացել միմյանց հանդեպ։

Ես կցանկանայի հատուկ ուշադրություն դարձնել այն ուժին և ոգեշնչմանը, որը խորհրդանշում է Հնդկաստանը։ Խորը ավանդույթներ ունեցող և ապագայի հանդեպ նորարարական մոտեցում ունեցող երկիր։

Այս օրը մեզ հիշեցնում է ազատության, ժողովրդավարության և մարդու իրավունքների կարևորության մասին, որոնք ընկած են մեր ազգերի հիմքում։ Հնդկաստանը օրինակ է այն բանի, թե ինչպես մեծ ազգը կարող է առաջ շարժվել՝ պահպանելով հարգանքն իր ավանդույթների և մշակույթի նկատմամբ:

Թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել Հնդկաստանին այս կարևոր առիթով և վստահություն հայտնել, որ մեր երկրների ապագան կշարունակի զարգանալ փոխադարձ հարգանքի և համագործակցության հիման վրա։ Մենք բոլորս հավատում ենք նոր ձեռքբերումներով ու հաջողություններով լցված պայծառ ապագայի։

Շնորհավոր Հանրապետության տոնը:

Jai Hindi!

Հայկ Դերզյան (ՀՀԿ խորհրդի անդամ)