Տավուշում ականի պայթյունից սակրավո՞ր է վիրավnրվել․ ՊՆ-ն ոչ հերքում է, ոչ հաստատում․ MediaHub
Մամուլի տեղեկություն է տարածվել, որ Տավուշում երեկ սակրավոր է վիրավորվել։
Լուրի իսկությունը պարզելու MediaHub-ը կապ է հաստատել Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի հետ։
«Պաշտպանության նախարարությունն ունի իր տեղեկատվական քաղաքականությունը և սոցիալական ցանցի որևէ գրառման կամ հրապարակման արձագանքում է ըստ նպատակահարմարության ու անհրաժեշտության»,- MediaHub-ին ասել է Արամ Թորոսյանը։
Նշենք, որ Տավուշի մարզից MediaHub-ին փոխանցել էին, որ Բաղանիս, Ոսկեպար գյուղերի տարածքում ականազերծման աշխատանքներ են իրականացվում։ Ավելին, երեկ երեկոյան սակրավորներից մեկը վիրավորում է ստացել։