Գարիկ Գալեյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Երևան առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, նախագահությամբ Մասիս Մելքոնյանի, 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի նկատմամբ կիրառեց եռամսյա տնային կալանքը:
«Նիկոլը մի դակիչի միջոցով որոշեց նահատակ զինվորի հայր Գարիկ Գալեյանին պատժել 2 տարի ռեալ ազատազրկմամբ, ու միաժամանակ անմիջապես փոխել խափանման միջոցն ու Գարիկին ուղարկել տնային կալանքի։
Դե հիմա ինձ ասեք – այս վճիռը կարդացած դատավո՞րն է ավելի վատ, թե բաքվի դատարանի դատավորը։
ՀԳ. Ու այո՛, դուք ճիշտ եք։ Նման բան կարող էր իրեն թույլ տալ միայն նա»,- գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Գարիկ Գալեյանին մեղադրանք է ներկայացվել երկու հոդվածով՝ խմբի կազմում խուլիգանության հատկանիշով և թմրամիջոց օգտագործելու կասկածանքով։

