Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2024 թ. կազմակերպված ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտությունների խորհրդի կողմից անցկացվող գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության միջազգային մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը:
ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Իտալիայի ազգային հետազոտությունների խորհրդի հետ ձեռք բերված համաձայնությամբ համատեղ ֆինանսավորման է երաշխավորվել 10 գիտական նախագիծ` 24 ամիս տևողությամբ:
«ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ – ԻՀ ԱՀԽ – 2024» միջազգային մրցույթում երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի 2025 թ. փետրվարից: