Արսեն Բաբայանը ձերբակալված չէ․ ՆԳՆ խոսնակ

2 անձի ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են Քրեական ոստիկանություն: Այս մասին լրատվամիջոցներին  հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը: Միևնույն ժամանակ ՆԳՆ մամուլի քարտուղարը հայտնել է, որ Արսեն Բաբայանը, ով հայտարարում է իր ձերբակալման մասին, ձերբակալված չէ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբան Արսեն Բաբայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր․ «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք սնվելու, ճանապարհներս կտրեցին հատուկ նշանակության դիմակավոր տղաները: Մեզ տանում են Քրեական ոստիկանություն»։