«Փաշինյանը դարձել է Խաչատուր Աբովյան». ՔՊ-ականները «բոցվում են» Փաշինյանի վրա․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Անգամ իշխանական թիմում երեկ «բոցվում» էին Նիկոլ Փաշինյանի վրա, թե «դուրս է եկել տնից ու դարձել Խաչատուր Աբովյան»։ Բանն այն է, որ երեկ վաղ առավոտյան Փաշինյանը Ֆեյսբուքի էջում մի տեսանյութ էր հրապարակել՝ կից գրառմամբ, թե գնում է աշխատանքի, սակայն կառավարության նիստի ուղիղ հեռարձակումից պարզ դարձավ, որ ոչ թե Փաշինյանն է վարում նիստը, այլ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ուշագրավ է, որ գործադիրի ամեն հինգշաբթի կայանալիք հերթական նիստը մեկ օրով հետաձգվել էր թերևս այն հաշվարկով, որ Փաշինյանը վարի նիստը, որովհետև հինգշաբթի ԵԱՏՄ-ի գագաթնաժողովին էր տեսակապով միացել, քանի որ օրեր առաջ հայտարարեց, թե քովիդով է վարակվել և չի կարող ֆիզիկապես մասնակցել, իսկ երեկ տնից դուրս է եկել՝ աշխատանքի, բայց այդպես էլ նիստ չի վարել։ Ինչո՞ւ, գուցե Փաշինյանը փոխել է աշխատավայրը և այլևս ՀՀ վարչապե՞տը չէ։
Մեր այս հարցերին երեկ հնարավոր չեղավ պատասխաններ ստանալ, ո՛չ նախագահի մամուլի խոսնակը, ո՛չ էլ հասարակայնության հետ կապերի վարչությունից չպատասխանեցին մեր զանգերին։ Թերևս` պատճառը քովիդի թեստն է, իբրև թե մեկուսացել է, որ չվարակի կառավարության անդամներին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

