Հավաքագրվում են տվյալներ Արցախի բռնազավթված բնակավայրերում Ադրբեջանի կողմից քանդված կամ յուրացված բնակարանների վերաբերյալ՝ միջազգային իրավական գործընթացների համար

Արտակ Բեգլարյանը հայտնում է․

«Արցախ Միությունը և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հավաքագրում են տվյալներ Արցախի Հանրապետության բռնազավթված բնակավայրերում Ադրբեջանի իշխանությունների կողմից քանդված կամ յուրացված (զբաղեցված) բնակարանների ու տների վերաբերյալ՝ միջազգային իրավական հնարավոր գործընթացների համար:

Եթե Դուք տեղեկություններ ունեք Ձեր բնակարանի (տան) քանդման կամ յուրացման վերաբերյալ և ցանկանում եք մեկնարկել համապատասխան գործընթացներ միջազգային ատյաններում, ապա կարող եք լրացնել ստորև տրված հարցաթերթիկը:

Ներկայացված տվյալները կիրառվելու են բացառապես միջազգային իրավական նպատակներով՝ Ձեր գրավոր համաձայնությամբ: Տրված տվյալների հիման վրա կապ ենք հաստատելու Ձեզ հետ՝ անհրաժեշտ փաստաթղթերի ու լրացուցիչ նյութերի հավաքագրման և հետագա քայլերի կազմակերպման նպատակով:

Հարցաթերթիկը կարելի է գտնել այստեղ՝ https://docs.google.com/…/1FAIpQLSeM3DCuqvWKNL…/viewform »։