Մարտական հենակետներ էինք այցելել․մեր երկրի կարևոր առաքելություն ունեցող անձինք դիրք պահող մարդիկ են

Երկար տարիներ, տարեվերջյան ամփոփումն իմ համար եղել է մարտական դիրքեր այցելությամբ ու մեր երկրի կարևորագույն անձանց` զինծառայողներին հարգանք ու լավագույն ցանկություններ հղելով:

Տարին սկսում ենք դիրքերով և ավարտում նույն տեղում:

Այսօր էլ առիթ ունեցանք գործընկերներով մարտական հենակետներ այցելելով և ևս մեկ անգամ հիշեցնելու, որ մեր երկրի կարևոր առաքելություն ունեցող անձինք` դիրք պահող, երկիր պահող մարդիկ են:

Բարի ծառայություն մեր զինծառայողների, խաղաղ ու անվտանգ ծառայություն մեր բանակին:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան