Վրաստանի վարչապետը կրկին uպшռնացել է նախագահ Զուրաբիշվիլուն՝ քրեական պատժով
Վրաստանի վարչապետը քիչ հավանական է համարում այն սցենարը, որի դեպքում իշխանությունները ստիպված կլինեն Սալոմե Զուրաբիշվիլուն դուրս հանել Օրբելիանի պալատից ընտրված նախագահ Միխեիլ Կավելաշվիլու երդմնակալությունից հետո, որի լեգիտիմությունը չեն ճանաչում ոչ գործող նախագահը, ոչ ընդդիմությունը: Այս մասին հայտնում է ekhokavkaza.com-ը:
Այնուամենայնիվ, Իրակլի Կոբախիձեն չի բացառում նաև իրադարձությունների նման զարգացումը՝ ընդգծելով, որ այդ դեպքում Սալոմե Զուրաբիշվիլուն կարող է քրեական պատիժ սպառնալ:
«Կարծում եմ, որ այս դեպքում Սալոմե Զուրաբիշվիլին խելամիտ կվարվի: Ես քիչ հավանական եմ համարում այն սցենարը, որի դեպքում իշխանությունները ստիպված կլինեն Զուրաբիշվիլուն արտաքսել Օրբելիանի պալատից՝ ընտրված նախագահ Միխեիլ Կավելաշվիլու երդմնակալությունից հետո:
Դա Վրաստանի նախագահի նստավայրն է, ուստի չհեռանալու դեպքում նշանակում է քրեական հանցագործություն կատարել, որը երկար տարիների ազատազրկում է նախատեսում ոչ միայն ուղղակիորեն Սալոմե Զուրաբիշվիլու, այլև ցանկացած մարդու համար, որը ներգրավված կլինի այդ սցենարում»,- ասել է Կոբախիձեն։

