Պետությանն է վերադարձվել Աղավնաձորում գտնվող հողատարածքը

«Գույք ամրակցելու մասին» որոշման նախագծով նախատեսվում է Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրում գտնվող 0,5 հա մակերեսով հողամասն ամրակցել Պետական գույքի կառավարման կոմիտեին: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ դեկտեմբերի 27-ի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Գույքը Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Հակակոռուպցիոն դատարանի վճռով: Այն անտառածածկ տարածք է, որը 2007 թվականին անտառային ֆոնդից փոխադրվել է հանգստի համար նախատեսված հատուկ նշանակության հողերի կատեգորիա և օտարվել է: Ամրակցումից հետո հողամասի հետագա տնօրինումը նախատեսվում է իրականացնել իր իրական նշանակությանը համապատասխան»,- ասաց նախարարը: