Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի շրջանում գերի են վերցրել ԿԺԴՀ-ի առաջին զինվորին

Ուկրաինայի զինված ուժերը գերի են վերցրել առաջին հյուսիսկորեացի զինվորին, որը կռվել է Ռուսաստանի կողմում, Yonhap-ին հայտնել են Հյուսիսային Կորեայի Ազգային հետախուզական ծառայությունից։ «Բարեկամ երկրի հետախուզական կազմակերպության հետ իրական ժամանակում տեղեկատվության փոխանակման շնորհիվ հաստատվել է վիրավոր հյուսիսկորեացի զինվորի գերեվարումը»,- նշել են գերատեսչությունում։

Ուկրաինական Militarny պարբերականի տվյալներով՝ գերեվարումը կատարվել է Կուրսկի շրջանում։ Ուկրաինայի իշխանություններն ու զինված ուժերը պաշտոնապես չեն մեկնաբանել այս տեղեկությունը։ Մինչ այս Ուկրաինայի զինված ուժերի զինվորներին հրամայվել է փաստաթղթերով գերել առնվազն մեկ հյուսիսկորեացի զինվորի, հայտնել են ուկրաինական բանակում BBC-ի զրուցակիցները։ Նրանց խոսքով՝ զինվորականներին դրա համար պարգևներ են խոստացել, այդ թվում՝ լրացուցիչ արձակուրդ։

Ուկրաինայի իշխանությունները հոկտեմբերին հայտարարեցին, որ ԿԺԴՀ-ն իր զինվորներին ուղարկել է Ռուսաստան։ Ուկրաինայի և նրա արևմտյան գործընկերների գնահատականներով՝ ԿԺԴՀ-ն Ռուսաստան է ուղարկել առնվազն 10 հազար զինվորական։ Հյուսիսային Կորեայի զինվորների և Ուկրաինայի զինված ուժերի միջև առաջին մարտերը տեղի են ունեցել նոյեմբերի սկզբին Կուրսկի շրջանում, որի մի մասը ուկրաինական բանակը գրավել և պահում է օգոստոսից, գրում է New York Times-ը։