ՀՀԿ Երիտասարդական Կազմակերպության և Հնդկաստանի Բհարաթիա Ջանաթա կուսակցության երիտասարդական կազմակերպության միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական Կազմակերպության և Հնդկաստանի Բհարաթիա Ջանաթա կուսակցության երիտասարդական կազմակերպության միջև համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:
2024 թվականի դեկտեմբերի 25-ին ստորագրվեց համագործակցության հուշագիր Հայաստանի Հանրապետական Կուսակցության և Բհարաթիա Ջանաթա կուսակցության երիտասարդական կազմակերպությունների միջև:
Համաձայնագիրը ստորագրել են՝
- Բհարաթիա Ջանաթա կուսակցության անունից՝ երիտասարդական կազմակերպության փոխնախագահ Անուբհավ Դվիվեդին։
- Հանրապետական կուսակցության անունից՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը։
Այս համաձայնագիրը կարևոր հիմնաքար է երկու ժողովուրդների միջև գործընկերային հարաբերությունների խորացման, երիտասարդության ոլորտում համագործակցության ամրապնդման և համատեղ ծրագրերի իրականացման համար:
Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

