Փաշինյանին Երևանից Գյումրի կարմիր բերետավորներն են բերել, որ միջոցառման մասնակցի. hraparak.am

Քիչ առաջ Գյումրիում մեկնարկել է Շիրակի պետական համալսարանի հիմնադրման 90-ամյա հոբելյանը, որին ներկա է մոտ 700 քաղաքացի։ Բոլոր մասնակիցներին նախապես հրավիրատոմսեր են բաժանվել, միջոցառումը փակ է, մուտքն ազատ չէ։ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը նույնպես ներկա են ցերեկույթին։

Նրանց այցին ընդառաջ կաթվածահար էր Գյումրու կենտրոնական Սայաթ Նովա փողոցը, ավելին, այս պահին Գյումրիում են Երևանից ժամանած կարմիր բերետավորները, որոնք ապահովում են կառավարության ղեկավարի և նրա կնոջ անվտանգությունը։ Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը պատրաստվում է գիշերել Գյումրիում, բայց այս անգամ արդեն ոչ թե Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Վիկտորիա պլազա» հյուրանոցում, այլ` «Շիրազ պլազայում», որը գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Սահակյանին է պատկանում։ Վերջինս էլ Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանի մտերիմ ընկերն է։

Աղբյուր՝ hraparak.am