Հայաստանը չի դիմանա Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքին, իսկ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան իրեն «տեղում» չեն օգնի. Ալիև

Ֆրանսիայի կողմից հարձակողական զենքի մատակարարումները Հայաստանին գործնական վտանգ են ներկայացնում Ադրբեջանի համար։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Բաքուն ԱՄՆ-ում Հայաստանի հովանավորներին փոխանցել է, որ պետք է դադարեցնել Երևանի զինումը», -նշել է Ադրբեջանի նախագահը։

«Հայաստանը չի դիմանա Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքին։ Բացի այդ, Երևանը պետք է հասկանա, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան իրեն «տեղում» չեն օգնի»,- ասել է Ալիևը։