Կիրիլովի սպանության հետևում կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները. Reuters

ՃՔԿՊ զորքերի պետ գեներալ Իգոր Կիրիլովը սպանվել է ուկրաինական հատուկ ծառայությունների գործողության արդյունքում։ «ՌԻԱ նովոստի»-ն գրել է, որ նման  պնդում է արել Reuters-ը՝ հղում անելով SBU-ի աղբյուրին։

«Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Մոսկվայում հատուկ գործողության շրջանակում սպանել է ռուս գեներալ Կիրիլովին»,-գրում է գործակալությունը։

Դեկտեմբերի 17-ի առավոտյան Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում պայթուցիկ սարքը գործի է դրվել տան մուտքի մոտ կանգնած սկուտերում։ Սպանվել են ՌԴ ԶՈւ ՃՔԿՊ զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը և նրա օգնականը։

«Gazeta.ru»-ն էլ, հղում անելով Baza Telegram ալիքին, գրել է, թե Ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովին կարող էին հետևել դիմացի վարձակալած բնակարանից։