Զանգվածային գողանում են Viber հաշիվներ. Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ զանգվածային գողանում են Viber հաշիվներ։

Նա նշում է, որ արդեն շատերի հաշիվներն են գողացել։

«Ինչն են անում. հաղորդագրություն է գալիս, իբրև List.am-ից։ Կարող է այլ տեղից էլ գա։ Ասում են՝  6 նիշանի կոդ  կգա, կտաք մեզ։ Իրականում դա վայբերի վերականգնման կոդն է տալիս եք կեղծ List.am-ին ու ձեր վայբերը տանում են։ Այդ  կոդը ոչ մեկին չի կարելի տալ, դա վերաբերում է Թելեգրամին, վոթսափին»,- ասում է Ս. Մարտիրոսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։