Էրդողանը խելացի տղա է, հազար տարի դրան էին ձգտում և ստացան իրենց ուզածը․ Թրամփի ասուլիսից մի հատված
ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփի երեկվա ասուլիսից թուրքագետի համար ամենակարևոր տողերը, որոնք հերթական անգամ ապացուցում են այն, ինչ ասում եմ բոլոր վերջին օրերին՝ իր տելեգրամյան էջում նշել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանն ու մեջբերել.
«Եվ այսպես, խոսքը փոխանցենք Դոնալդ Թրամփին.
«Ես գիտեմ, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների հետևում կանգնած է Թուրքիան։ Էրդողանը շատ խելացի տղա է, հազար տարի դրան էին ձգտում և ստացան իրենց ուզածը։ Այդ մարդիկ, ովքեր մտել են, վերահսկվում են Թուրքիայի կողմից։ Եվ դա նորմալ է»։
Բարոյական չի, օրինական չի, բայց նորմալ է։ Նորմալ է։
Մենք պետք է կառուցենք երկիր, որը պատրաստ է ապրել այսպիսի նորմալ միջավայրում՝ զենքի ձեռքին։ Ցանկացած այլ տարբերակ վերջում դառնալու է «խաղաղության խաչմերուկ»»։

