Դավիթ Առուշանյանը վայր է դրել մանդատը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը վայր է դրել պատգամավորական մանդատը։

«Մենք ստացել ենք մանդատը վայր դնելու մասին դիմում»,- հայտնել է  ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը:

Հիշեցնենք, որ  Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին կայացած համայնքապետի պաշտոնակատարի նախնական ընտրություններում Դավիթ Առուշանյանն ինքնառաջադրված թեկնածուների թվում էր։

Հիշեցնենք նաև, որ հաղթող է ճանաչվել Սարիկ Մինասյանը, որն էլ կնշանակվի քաղաքապետի պաշտոնակատար։

Շրջանառվող լուրերի համաձայն, Դավիթ Առուշանյանն էլ կնշանակվի Շիրակի մարզպետ։