Բլինքենը սպառնում է պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր օգնել են Ասադին

Միացյալ Նահանգները կաջակցի միջազգային ջանքերին՝ պատասխանատվության ենթարկելու նրանց, ովքեր օգնել են Սիրիայի հեռացող առաջնորդ Բաշար Ասադին, ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք կաջակցենք Ասադի ռեժիմին և նրան աջակցողներին պատասխանատվության ենթարկելու միջազգային ջանքերին սիրիացի ժողովրդի դեմ կատարված վայրագությունների և չարաշահումների համար, ներառյալ քիմիական զենքի կիրառումը և խաղաղ բնակիչների անարդարացի կալանավորումը», – ասվում է Բլինքենի հայտարարության մեջ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ հայտարարել էր, որ «Ասադը պետք է պատասխանատվության ենթարկվի»։