Պուտինը Մինսկում հանդիպել է Լուկաշենկոյի հետ, փաստաթղթեր կստորագրվեն
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մինսկում սկսել է համատեղ աշխատանքը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Դիմավորման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Անկախության պալատում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Մինսկում տեղաշարժվելու համար, ինչպես միշտ արտասահմանյան ուղևորությունների ժամանակ, Պուտինն օգտագործել է ներքին գործադիր մեքենա՝ «Աուրուս»:
Լուկաշենկոն Պուտինին դիմավորել է պալատի ներսում՝ մուտքից ոչ հեռու։ Առաջնորդները սեղմել են միմյանց ձեռքերը, գրկախառվել և քայլելիս կարճ խոսել:
Այնուհետև առաջնորդները համատեղ կանցկացնեն Միութենական պետության բարձրագույն պետական խորհուրդը, որտեղ նրանք կքննարկեն երկու երկրների համար կարևոր տարբեր հարցեր՝ պաշտպանությունից մինչև կապի սակագներ։
Դեկտեմբերի 6-ին նախատեսվում է նաև Միութենական պետության անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի ստորագրում։ Հիմնական ծրագրի ավարտին Պուտինն ու Լուկաշենկոն առանձին հանդիպում կունենան։

