Հանդիպել են Իրանի, Իրաքի և Սիրիայի ԱԳ նախարարները

Մեկնարկել է Իրանի, Իրաքի և Սիրիայի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը՝ նվիրված Սիրիայում և տարածաշրջանում ծավալվող իրադարձություններին:  Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։

«Այսօր Բաղդադում տեղի կունենա Իրանի, Իրաքի և Սիրիայի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը»,- լրագրողներին ասել է այցով Բաղդադում գտնվող Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Արաղչին նշել է, որ հանդիպմանը կարևոր քննարկումներ են լինելու Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ։