Խանջյան 29/1 նոր շենքն իսկական աղետ է դարձել. ավագանու անդամի ահազանգը

«Խանջյան 29/1 նոր շենքը, որն ավելի քան 10 տարի մնացել է կիսակառույց և չբնակեցված, իսկական աղետ է դարձել գիշերները հավաքվող թմրամոլների և քաղաքի սրտում աղբավայրի պատճառով»,-ահազանգում է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարուկյանը։

«Ես նամակ գրեցի քաղաքին՝ խնդրելով մաքրել աղբը և լուծում գտնել՝ շինարարությունն ավարտելու համար, նույնիսկ եթե քաղաքը ստիպված լինի սեփականության իրավունքը վերցնել և փախստականներին անվճար բնակարան տրամադրել:

Քաղաքը պատասխանեց՝ ասելով շինարարական աշխատանքները կասեցված են` կառուցապատող «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի սննկացման պատճառով։  Միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ նշված հասցեի շինարարական հրապարակի սահմանազատող ցանկապատի ապամոնտաժման հարցին հնարավոր է անդրադառնալ կառուցապատման աշխատանքներն ավարտելուց հետո:

Սա ևս մեկ վկայություն է այն բանի, որ մենք ունենք մի խումբ ապաշնորհ ապուշների խումբ, որոնք ղեկավարում են քաղաքը, ովքեր այնտեղ են միայն ինքնահարստանալու համար՝ չմտածելով քաղաքում առկա խնդիրների լուծումներ գտնելու համար»,-նշում է նա։