Ռուսաստանի ներդրումը Հայաստանի արտաքին առևտրում աճել է, Եվրամիությանը՝ նվազել

Վերջին վիճակագրությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրում շարունակում է աճել, հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից՝ կից ներկայացնելով ինֆոգրաֆիկան։

2024 թվականի հունվար-սեպտեմբերին այն կազմել է 41,1%։

Միևնույն ժամանակ, Եվրամիության մասնաբաժինը անշեղորեն նվազում է. եթե 2017 թվականին այն կազմում էր 24,3%, ապա 2024 թվականի 9 ամիսների ընթացքում այն ​​նվազել է մինչև 7,2%։