Հայկական գաթան Բաքվում ներկայացվել է որպես ադրբեջանական
Ադրբեջանը շարունակում է յուրացնել մեր և՛ հոգևոր, և՛ նյութական արժեքները:
Ադրբեջանը COP-29-ի շրջանակներում ցուցադրել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» ճաշատեսակները, այդ թվում՝ հայկական գաթան, ինչը ներկայացվել է որպես ադրբեջանական:
Բաքվում հյուրերին ներկայացվել են նաև մեր մայրաքաղաք Երևանի մասին գրքեր, որոնցում Հայաստանն ու Երևանը ներկայացվել են որպես ադրբեջանական տարածք։

